ԱՄՆ-ում երեկ օդ են բարձրացվել կործանիչներ այն բանից հետո, երբ հեռախոսով զանգահարած անհայտ անձն ասել է, որ Korean Air ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռում ռումբ է տեղադրված: Կործանիչները Լոս Անջելեսից Սեուլ ուղևորվող ինքնաթիռը նստեցրել են Կանադայի Վանկուվեր քաղաքի ռազմաբազայում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ինքնաթիռում եղել է 149 ուղևոր: Նախնական տեղեկություններով` ռումբի տեղադրման լուրը չի հաստատվել:









































