Սիրիական իշխանությունները զորքերի մի մասը դուրս են բերել Հոմս քաղաքից: Այս մասին հայտնել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:
«Բանակցությունների ընթացքում սիրիացի նախարարը հայտնեց Դամասկոսից ստացված պաշտոնական տեղեկությունն այն մասին, որ Հոմսից սիրիական զորքերի մի մասը տարվել է մշտական տեղակայման վայրեր»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ռուսական կողմը ողջունել է Սիրիայի իշխանությունների այս քայլը և Դամասկոսին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ Քոֆի Անանի ծրագիրն իրականացնելու համար:








































