67-ամյա Փիթեր Սմիթը մեղադրվում է մանկական պոռնոգրաֆիա ներբեռնելու և իր աշխատասենյակում մարմնավաճառ հյուրընկալելու համար: Համալսարանի տնօրինութունը նրան թույլ է տվել հյուրի կարգավիճակով շարունակել դասախոսություններ կարդալ:
2003-ին նրան ձերբակալել էին այն բանից հետո, երբ ոստիկանությունը Լյուքսեմբուրգում գործող ապօրինի կայքի գործունեության վերաբերյալ անցկացված հետաքննության արդյունքում պարզեց, որ Սմիթը եղել է կայքի հաճախորդ: Վերջինիս համակարգչում հայտնաբերվել էր 4000 լուսանկար:
2005 թվականին Սմիթի մոտ ի հայտ եկած քաղցկեղային հիվանդության պատճառով նա խիստ պատժի չենթարկվեց՝ ցմահ զրկվեց ինտերնետից օգտվելու իրավունքից և դատապարտվեց 180-ժամյա հասարակական աշխատանքի:
Մեկ ժամվա համար 120 ֆունտով նրան մարմնավաճառ էր մատակարարել Stansted Escorts ինտերնետ գործակալությունը:
Աշխատասենյակում մարմնավաճառ հյուրընկալելու համար համալսարանը 2003 թվականին նրան 3.5 ամսով աշխատանքից հեռացրել էր: Միջադեպից հետո նրան թույլ չտվեցին աշխատել ուսանողների հետ: Նա պարզապես ընդգրկվեց փիլիսոփայության ֆակուլտետի կողմից իրականացվող հետազոտական աշխատանքներում:
2011-ի դեկտեմբերին դասախոսը թոշակի անցավ, սակայն կշարունակի աշխատել՝ հյուրի կարգավիճակով:







































