Բրիտանական Wellcome Trust-ը՝ աշխարհում խոշորագույն բարեգործական հիմնադրամներից մեկը, որը ֆինանսավորում է բժշկության ոլորտի հետազոտությունները, հայտարարել է նոր գիտական eLife ամսագրի թողարկման մասին, որն անվճար կտարածվի համացանցով: Այս մասին այսօր հայտարարել է հիմնադրամի ղեկավար սըր Մարկ Ուոլպորտը:
Նա հայտնել է, որ անվճար գիտական ամսագրի թողարկման գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ ավելի քան 9000 գիտնականներ են ստորագրել դիմումի տակ` բոյկոտելով բժշկության ու կենսաբանության մասին հրատարակությունները, որտեղ սահմանափակ է տեղեկատվության նկատմամբ անվճար մատչումը:
«Համաշխարհային գիտության մեջ սկսվել է «ակադեմիական գարունը», որը նպատակ ունի քանդել արգելքները գիտելիք ստանալու ճանապարհին»,- ասել է նա:
Ներկայում բրիտանական բոլոր խոշոր հրատարակություններում զգալի սահմանափակ է տեղեկատվության նկատմամբ մատչումը, ինչի պատճառով շատ գիտնականներ կարծում են, որ գիտությունը կրում է լուրջ կորուստներ: Նոր հրատարակությունը , ըստ հիմնադրամի ղեկավարի, կոչված է փոխել ստեղծված վիճակը:







































