Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության 32-րդ տուրի շրջանակներում տեղի ունցած «Ֆուլհեմ» – «Չելսի» հանդիպումից հետո «արիստոկրատներ»-ի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտո Դի Մատեոն հույս հայտնեց, որ իր գլխավորած ակումբը կկարողանա մրցաշրջանի վերջում տեղ ապահովել մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակում:
«Մրցաշարային աղյուսակում մենք մոտ ենք լավագույն քառյակին: «Չելսի»-ի համար մրցաշրջանի մեկնարկից հետո խնդիրներ առաջացան, սակայն այժմ ամեն ինչ կարգավորվում է: Պետք է շարունակել նույն կերպ: Կարծում եմ՝ «Նյուքասլ»-ը ևս կպայքարի չորրորդ հորիզոնականի համար»,- ասել է Մատեոն:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ մրցաշարային աղյուսակի 3-րդ և 4-րդ հորիզոնականների համար կարող են պայքարել «Արսենալ»-ը, «Տոտենհեմ»-ը, «Նյուքասլ»-ն ու «Չելսի»-ն:







































