Ինչպես հաղորդում է Life News-ը, կալիֆոռնիական ինտիմ-խանութը դերասանուհու նկարը առանց նրա գիտության տպագրել է իր այցեքարտերի վրա:
Համակարգչային մասնագետները շիկահեր գեղեցկուհու պատկերը հաջողությամբ հարմարեցրել եմ գովազդային ապրանքների միջև:
Ընդ որում` խանութի մենեջերներն այն հարցին, թե օրինական է արդյոք նրա լուսանկարի օգտագործումը, պատասխանել են, որ չգիտեն անգամ՝ ով է Սկառլետ Յոհանսոնը:
Հայտնի չէ դերասանուհու ռեակցիայի մասին:
Հիշեցնենք, որ անցած տարեվերջին ցանցահենը, կոտրելով դերասանուհու բջջայինը, համընդհանուր դիտման էր դրել մերկ դերասանուհու լուսանկարները: Չարագործին ներկայում սպառնում է մինչև 60 տարվա ազատազրկում: Նրա գործողությունների հետևանքով տուժել էին նաև երգչուհի Քրիստինա Ագիլերան ու դերասանուհի Միլա Կունիսը:







































