Անվճար աշխատուժ` զորակոչիկների միջոցով փորձելու են ճնշել ժողովրդի իշխանությունը. այսօր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` ներկայացնելով օրենքի նախագծի վերաբերյալ իր մտահոգությունները:
Նա ասաց, որ մարտիմեկյան իրադարձությունները կապված են մեր երկրի հետընտրական շրջանի քաղաքականության և իրադարձությունների հետ, և այսօր խնդիր է առաջանում՝ մենք պատրա՞ստ ենք գնալու փոփոխությունների, թե՞ ոչ:
«Մեր երեխաների ուժերով փորձելուն են պահել այս իշխանությունը, պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվողներին ԱԺ-ում հնչեցրել և կոչ եմ արել դիմել դատական պաշտպանության, այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հեղեղել բողոքներով:
Ի պատասխան այս կոչին՝ ՀԱԿ անդամ, թիվ 2 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ հիմա շատ կարևոր փուլում ենք գտնվում մենք բոլորս, ուստի Զարուհի Փոստանջյանին կոչ եմ անում՝ միասին հաղթենք ընտրություններում և այս օրենքի նախագիծը հանենք օրինագծից»:







































