Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ համատեղ անվտանգության համակարգերի միջոցների և ուժերի գործունեության և ձևավորման կարգի մասին պայմանագիրը: Այս մասին հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Համաձայնագիրը ստորագրվել էր 2010 թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում:
«Պետության նախագահի կարգադրությամբ, արտգործնախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովը և պետական քարտուղար, պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովը նշանակվել են համաձայնագրի վավերացման հարցում Դաշնայի խորհրդի կողմից քննարկումների ժամանակ նախագահի պաշտոնական ներկայացուցիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:










































