Իտալիայում կործանվել է T-92 «Սիերա» սպորտային իքնաթիռը, օդաչուն զոհվել է:
Ինչպես հաղորդում է Vesti-ն, դեպքը տեղի է ունեցել Կամպանիա մարզի Բենեվենտո շրջանում: Ինքնաթիռն ընկել է օդանավակայանից օդ բարձրանալուց շատ չանցած:
Իտալիայի քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության ազգային վարչության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 31-ամյա Ագոստինո Վայանոն՝ օդանավակայանի սեփականատիրոջ և հրահանգչի որդին:
Օդանավի կործանման պատճառները ճշտվում են:











































