ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳՆ-ը խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե կրկնվի Սիրիայի տարածքից Թուրքիայի գնդակոծումը: Այս մասին նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ.
«Սիրիայի տարածքից արձակված կրակահերթի հետևանքով Քիլիսի ճամբարում զոհվել են Թուրքիայի և Սիրիայի երկուական քաղաքացիներ: Իրենց ներկայիս բռնատիրական ռեժիմից մեր երկիր փախչող սիրիացիները գտնվում են Անկարայի լիակատար պաշտպանության ներքո:
Այդպիսի միջադեպերի կրկնվելու դեպքում մենք միջոցներ կձեռնարկենք: Վերջին ժամանակներս բնակչության դեմ ռազմական գործողությունները մոտեցել են երկու երկրների սահմանին մոտ ընկած շրջաններին»:








































