Friday, 12 06 2026
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային

Գյումրու օդանավակայանը` էժան ավիափոխադրումների կենտրոն. մամուլ

«Առավոտ»-ը գրում է.
«Հանրապետության 10 խոշոր հարկատուներից մեկը` Արման Սահակյանը, ով մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածություն է առաջադրել Գյումրիից, օրերս հրատարակել էր այս քաղաքի զարգացման հեռանկարների մասին իր հեղինակած գիրքը, որը կոչվում է «Գյումրու վերելքի ուղին»: Գրքում ներկայացնելով վիճակագրական տվյալներ` ըստ որոնց` Շիրակի մարզում գրանցվել է աղքատության ու արտագաղթի ամենաբարձր մակարդակը, հեղինակը արտերկրյա որոշ քաղաքների` Գերմանիայի էսսենի, Բուլղարիայի Ռուսսեի, Իռլանդիայի Կիլկենիի և այլնի օրինակներով ցույց է տալիս, թե ինչպես կարելի է փրկել կործանվող Գյումրին, փոխել քաղաքում տիրող ընկճվածության ու հուսալքության մթնոլորտը:

«Գյումրին ոչ միակն է, ոչ առաջինը և ոչ էլ վերջինը, որ այս կարգի խնդիրներ ունի, փլուզված տնտեսություն արևելաեվրոպական բոլոր քաղաքներում էլ կա, ավելի խելացի է հետևել նրանց փորձին, ում մոտ ստացվել է, քան հորինել ինչ-որ ճանապարհներ, ստեղծագործել ու միջոցներ վատնել, կան հաջող օրինակներ, որոնց փորձը կարելի է կիրառել` իհարկե հաշվի առնելով Գյումրու առանձնահատկությունները»,- ասում է մեր զրուցակիցը:

Քանի որ հեղինակը շեշտը դրել էր Գյումրիում տեքստիլ արդյունաբերության զարգացման, ներդրողների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու վրա, մենք նրանից հետաքրքրվեցինք` ինչպես է պատկերացնում ներդրողների մուտքը Գյումրի, չէ՞ որ այն չափազանց ռիսկային տեղանք է, ներդրողների համար ոչ այնքան գրավիչ, նույնիսկ «Գյումրու մասին օրենքը», որը նույնպես արտոնյալ պայմաններ էր խոստանում ներդրողներին, որևէ կերպ չօգնեց քաղաքին, և ի վերջո` Արման Սահակյանը այս նպատակի համար կօգտագործի՞ իր անձնական կապերը:

«Իհարկե` կօգտագործեմ, բայց դա բավարար չէ. գործարարին բերելու համար պետք է ստեղծել արտոնյալ պայմաններ: Խոսում ենք տեքստիլ արդյունաբերությունից. Արևելյան Եվրոպայում կան տասնյակ քաղաքներ, որտեղ տեքստիլ արտադրության ազատ տնտեսական գոտիներ են ստեղծվել, ոչ մի գործարար չի գա Հայաստան, Գյումրի ավելի վատ պայմաններով, քան կարող է Բուլղարիայում կամ Ռումինիայում արտադրել: Այսինքն` եթե չունենք պայմաններ, գործարարությունն ու բարեգործությունը տարբեր բաներ են, մեզ մոտ ոչ մի արևմտյան ձեռնարկություն արտադրություն չի դնի: Բիզնեսը միշտ գնում է շահի ետևից, և պետք է ապահովել հստակ առավելություններ: Արտոնյալ պայմաններ ասելով` ես հասկանում եմ ազատ տնտեսական գոտու ստեղծում Գյումրիում, որը կլինի Հայաստանում թվով 3-րդը»:

Ըստ «Առավոտ»-ի զրուցակցի` իրականում շատ բարդ ու դժվար իրագործելի է Գյումրու զարգացումը, սակայն ռազմավարության հստակ նպատակ ունենալու ու համախմբվելու դեպքում այն միանշանակ հնարավոր է:

«Գյումրիում երկու խնդիր գումարվել են իրար, երկրաշարժը և Խորհրդային Միության փլուզումը, Գյումրու սոցիալ-տնտեսական խնդիրները վերջին հաշվով կապված են ոչ թե երկրաշարժի, այլ ԽՍՀՄ պլանային տնտեսությունից ազատ շուկայի անցման հետ:

Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները բնակարանաշինության խնդիրը լուծել են Գյումրիում, չնայած վերջնական չէ, և արդեն գալիս է սոցիալ-տնտեսական խնդիրների մասին մտածելու ժամանակը: Թե Արևելյան Եվրոպայում, թե նախկին Խորհրդային Միության տարածքում շատ-շատ քաղաքներ պլանային տնտեսության պայմաններում ունեին շատ մեծ ձեռնարկություններ, որոնք Խորհրդային Միության փլուզումից ազատ շուկայի անցնելու պարագայում փակվեցին: Հարյուրավոր հաջող ու անհաջող օրինակներ կան, որ քաղաքի տնտեսական ստրուկտուրան փոխվել է, քաղաքը եղել է արդյունաբերական` դարձել է զբոսաշրջության կամ կրթության և գիտության կենտրոն: Հիմա մեր խնդիրն է հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի Գյումրին 10 կամ 20 տարի հետո, պարզ է, որ հաստոցաշինական մեծ գործարանները չեն աշխատի, բայց ամեն ինչի պիտի հասնենք վերաիմաստավորելով»,- ասել է Ա. Սահակյանը»,- ապա թերթը հավելում է.

«Նա իր գրքում խոսել էր նաև Գյումրու օդակայանը ցածրարժեք ավիափոխադրումների կենտրոն դարձնելու մասին: Մենք նրան հարցրինք` մի՞թե մինչև օրս Գյումրու օդակայանի հնարավորությունները ճիշտ չեն օգտագործվել:

«Ես կոնկրետ թվեր եմ մեջբերել, 2010 թ-ի համեմատ 2011-ին Գյումրու ուղևորափոխադրումները աճել են 1,7 անգամ, այսինքն` մոտ 70 հազար ուղևոր է եղել, բայց իմ կարծիքով` բավականին քիչ է, կարելի է ձգտել հասնելու կառավարության հետ այն պայմանին, որ Գյումրիի օդանավակայանը դառնա էժան ավիափոխադրումների կենտրոն Հայաստանում` ապահովելով 200-300 հազար ուղևորների ուղևորափոխադրումներ, ինչը, բնականաբար, մեծ շարժ կբերի Գյումրի: Օդանավակայանը տրված է կոնսենսիոն կառավարման, այն նախատեսված է որպես ռեզերվային, բայց քանի որ շուկան գնալով ավելի լիբերալ է դառնում տարիների ընթացքում, ճիշտ կարելի է օգտագործել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում