Պաղեստինցիները երկուշաբթի օրը մեղադրել են Իսրայելին բնակեցումների իրենց քաղաքականությամբ խաղաղության գործարքի հնարավորությունները բացառելու համար:
Te Washington post-ը տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի պաղեստինցի դիտորդ Ռիյադ Մանսուրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին բողոքի նամակ էր հղել, մինչդեռ դրանից երկու օր անց ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը, ԵՄ-ն և Ռուսաստանը պատրաստվում են հանդիպել Վաշինգտոնում` քննարկելու համար Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության գործընթացը:
Մանսուրը հայտնում է, որ Իսրայելի անօրինական ծրագրերը` Պաղեստինում բնակություններ հաստատելու վերաբերյալ, ապացուցում են, որ Իսրայելը պատրաստ չէ խաղաղության բանակցություններին:







































