Սոմալիի Բայդոա քաղաքում ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ: Նահանգապետի խոսքերով՝ ավելի քան 30 մարդ, հիմնականում՝ կանայք և երեխաներ, ծանր վիրավոր են։ Այս մասին հաղորդում է BBC-ն: Ռումբը պայթել է քաղաքային շուկայի կենտրոնում, որտեղ գնորդների հոծ բազմություն է եղել։
Եթովպիական իշխանությունները փետրվարին վերադարձրել էին Բայդոան, որը վերահսկվում էր իսլամիստական «Ալ-Շաբաբ»–ի աշխարհազորայինների կողմից:
Հիշեցնենք, որ ապրլի 5-ին մահապարտն ահաբեկչություն էր իրականացրել Սոմալիի թատրոնում: Համաձայն վերջին տվյալների՝ զոհվել է 10 մարդ: Պայթյունը տեղի էր ունեցել այն պահին, երբ երկրի վարչապետ Աբդիվելի Մուհամմեդ Ալին ելույթ էր ունենում Ազգային թատրոնի բեմի վրա:
Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ալ-Կաիդա»–ի հետ կապված «Աշ-Շաբաաբ» խմբավորումը։








































