Պատվաստանյութը, որը 90 տոկոսով պայքարում է գրեթե բոլոր տեսակի քաղցկեղների դեմ, առաջին անգամ փորձարկվել է մարդկանց վրա:
Ինչպես գրում է Daily Mail-ը, արյան քաղցկեղ ունեցող մարդկանց վրա արված փորձարկումը ցույց է տվել, որ պատվաստանյութը ստանալուց հետո հիվանդների դիմադրողականությունը բարձրացել է: Իսկ պատվաստանյութը ստացած 7 հիվանդներից երեքն այժմ առողջ են:
Հաղորդվում է, որ պատվաստանյութը նախևառաջ տրվելու է հիվանդներին, որպեսզի նրանց օգնի պայքարել հիվանդության դեմ, այլ ոչ թե կանխարգելի դրա առաջացումը: Հետազոտողները հույս ունեն, որ պատվաստանյութը կարող է պայքարել մի քանի տեսակ քաղցկեղների դեմ:
Եթե ամեն ինչ լավ ընթանա, ImMucin անունով պատվաստանյութը շուկայում կլինի արդեն 2020 թվականին:
Ի տարբերություն մյուս պատվաստանյութերի, որոնք փորձում են «հարձակվել» քաղցկեղի բջիջների վրա, նոր ImMucin-ը բարելավում է դիմադրողականությունը, որպեսզի օրգանիզմն առավել արդյունավետ պայքարի ուռուցքների դեմ:











































