Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

«Մայքրոսոֆթ»-ի դիրքերը երբեք այսքան ամուր չեն եղել, որքան հիմա»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մայքրոսոֆթ»-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը:


– Պարոն Բարսեղյան, ինչպե՞ս եք գնահատում «Մայքրոսոֆթի» գործունեությունը Հայաստանում:


– Նախ ասեմ, որ «Մայքրոսոֆթ»-ը որոշեց Հայաստանում ներկայացուցչություն բացել 2006 թվականի մայիսին: 2007թ. հունվարին մեծ համաձայնագիր ստորագրվեց «Մայքրոսոֆթ»-ի և ՀՀ կառավարության միջև: Ընդ որում, «Մայքրոսոֆթ»-ի կողմից պայմանագիրը ստորագրեց և կնքեց անձամբ Բիլ Գեյթսը, իսկ ՀՀ կառավարության անունից` այն ժամանակվա Առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: Այդ փաստաթղթում ամրագրված «Մայքրոսոֆթ»-ի պարտավորություններից առաջինը հայաստանյան տեղեկատվական ոլորտի զարգացմանը աջակցելն էր` մեր փորձն ու տեխնոլոգիաները Հայաստան տեղափոխելու ձևով, ինչպես նաև տեղական IT ընկերություններին աջակցելը` թրեյնինգների, վերապատրաստումների ու փորձի փոխանակման տեսքով: «Մայքրոսոֆթ»-ի երկրորդ խումբ պարտավորությունները վերաբերում էին Հայաստանի կրթության ոլորտին: «Մայքրոսոֆթ»-ը պարտավորություն ստանձնեց կառավարության հետ համատեղ IT նորարարական մեթոդները կրթության ոլորտ ներմուծել: Խոսքը մեր կողմից լիցենզիաների տրամադրման, զեղչային համակարգի և այլ տիպի աջակցության մասին է: «Մայքրոսոֆթ»-ի մյուս ամենակարևոր պարտավորությունը ՀՀ պետական կառավարման համակարգում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմանն աջակցելուն էր վերաբերում: Պետության կողմից պարտավորությունները վերաբերում էին առաջին հերթին հեղինակային իրավունքի պաշտպանության իրավիճակը ՀՀ-ում բարելավելուն: Կառավարության ստանձնած պարտավորությունների երկրորդ խումբը վերաբերում էր նրան, որ պետական գնումների համակարգում բոլոր նոր համակարգիչները պետք է մատակարարվեն լիցենզավորված օրինական ծրագրերով: Կառավարության պարտավորությունների երրորդ խումբը ենթադրում էր, որ կողմերը կսկսեն բանակցել կառավարության կողմից օգտագործվող բոլոր ծրագրային փաթեթները օրինականացնելու, լիցենզավորելու ժամկետների ու գների մասին:


– Որքանո՞վ են իրականացվել Ձեր և Կառավարության ստանձնած պարտավորությունները:


– Մեր ստանձնած բոլոր պարտավորությունները գործնականում արդեն իրականացվել են: Ընդհանրապես «Մայքրոսոֆթ»-ի բիզնես մոդելը հիմնված է գործընկերային հարաբերությունների վրա: Այսինքն`մենք  ոչ մի ծառայություն, լիցենզիա անմիջականորեն չենք վաճառում հաճախորդին, այլ վաճառքն իրականացնում ենք տեղական ընկերություններ ներգրավելով: «Մայքրոսոֆթ»-ի համար շատ կարևոր է, որ տեղական ընկերությունները համապատասխան գիտելիք և փորձ ունենան: Մենք ունենք ընկերությունների փորձառության ու գիտելիքների մակարդակի գնահատման երեք աստիճան` գրանցված գործընկեր, սերտիֆիկացված (հավաստագրված) գործընկեր, որն արդեն բավարարում է միջազգային որոշ չափանիշների և երրորդը` ոսկյա սերտիֆիկացված գործընկեր: 2006-ին «Մայքրոսոֆթ»-ը ընդհանրապես Հայաստանում գործընկեր չուներ: Այսօր մինչև 100 տեղական ընկերությունների հետ համատեղ աշխատում ենք, ընդ որում` դրանցից 15-ը արդեն ոսկյա սերտիֆիկացվածության կարգավիճակ ունեն: Այսինքն` Հայաստանի այս ոլորտի արդեն 15 կազմակերպություններ բավարարում են միջազգային ամենաբարձր չափանիշներին: Բացի այդ, արդեն շինարարության վերջին փուլում է գտնվում «Մայքրոսոֆթ»-ի ինովացիոն կենտրոնը: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ համատեղ իրականացվող այս ծրագիրը ենթադրում էր մոտավորապես 2-2.5 մլն դոլարի ներդրում: Սա` IT ոլորտին մեր կողմից աջակցման մասով: Եթե խոսենք կրթության մասին, ապա ամենամեծ ձեռքբերումը համահայկական կրթական պորտալի ստեղծումն է (www.mlg.am): Այստեղ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ մենք հայերեն կրթական բովանդակություն ենք ստեղծում` ամբողջությամբ օգտագործելով «Մայքրոսոֆթ»-ի տեխնոլոգիաները: Սա հեռահար ուսուցման համակարգ է, որը կրթությունը դարձնում է հասանելի յուրաքանչյուր անհատի համար` անկախ նրանից, թե նա որտեղ է գտնվում: Մենք արդեն ունենք 2 շատ ուժեղ նորարար դպրոցներ, այսինքն` կրթական գործընթացներում ամենաժամանակակից մեթոդները լիովին ներդնող դպրոցներ: Երևանում արդեն նման 2 դպրոց ունենք` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն ու Անանիա Շիրակացի վարժարանը: Նրանք երկուսն էլ, հաղթելով Հայաստանում մեր կազմակերպած մրցույթը և մասնակցելով արտասահմանում իրականացվող մրցույթներին, «Մայքրոսոֆթ»-ի կողմից ճանաչվեցին աշխարհի 30 ամենանորարար դպրոցների ցանկում: Նախատեսում ենք ամեն մարզում գոնե մեկ նորարար դպրոց ունենալ: Այս պահի դրությամբ կարող եմ նշել, որ հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի մի քանի դասընթացներ անցկացվեն օնլայն ռեժիմով` աուդիո-վիդեո կոնֆերանսի ձևով, երբ երևանյան մի քանի դպրոցներում դասերը հասանելի են դառնում մարզերի դպրոցներին: Այնուհետև ամենաուժեղ դպրոցների լավագույն ուսուցիչների անցկացրած այդ դասերը ձայնագրվում և տեղադրվում են պորտալում: Հիմա մասսայական սկսել ենք այս ձայնագրությունները և պլանավորում ենք, որ հունվարին որոշակի դասարանների աշակերտները որոշ առարկաներ հնարավորություն կունենան օնլայն սովորել: Գաղափարն այն է, որ շատ արագ կարողանանք հայերեն լեզվով բազմաթիվ կրթական նյութեր ունենալ, որն անվճար հասանելի կլինի պորտալում ցանկացած անձի:


– Դուք խոսեցիք միջնակարգ կրթության ոլորտում իրականացվող ծրագրերից: Իսկ ի՞նչ ծրագրեր կան, որ իրականացնում եք բարձրագույն կրթության ոլորտում:


– Բազմաթիվ ծրագրեր ունենք նաև բարձրագույն կրթության ոլորտում` համալսարանների հետ իրականացվող: Մի քանի բուհերում ունենք «Մայքրոսոֆթ»-ի IT ակադեմիաներ` սերտիֆիկացման կենտրոններ, որոնց մենք տրամադրում ենք «Մայքրոսոֆթ»-ի կողմից ստեղծված կրթական բոլոր նյութերը` անգլերեն, ռուսերեն, մասամբ` հայերեն լեզուներով: Ուսանողների համար սա չտեսնված հնարավորություն է, երբ ավարտելով բուհը հնարավորություն են ստանում «Մայքրոսոֆթ»-ի այս սերտիֆիկատը ներկայացնել աշխատանքի ընդունվելիս և հետագա ողջ կարիերայի ընթացքում: Այս սերտիֆիկատը շատ բարձր է գնահատվում և անգամ առանց հարցազրույցի գործատուները կարող են շրջանավարտներին աշխատանքի ընդունել: Նմանատիպ ընկերություններ մենք արդեն ունենք Հայաստանում: Մենք ամեն տարի «երևակայության գավաթ» մրցույթն ենք անցկացնում ուսանողական թիմերի միջև և հաղթող թիմը ներկայացնում է Հայաստանը համաշխարհային եզրափակիչում: Այս մրցույթը ենթադրում է ուսանողների կողմից սոցիալական, կրթական, առողջապահական բազմաթիվ խնդիրների լուծման ծրագրերի կազմում, նոր գաղափարների առաջադրում` բնականաբար նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Սա «Մայքրոսոֆթ»-ի կողմից կազմակերպվող ամենամեծ երիտասարդական տեխնոլոգիական մրցույթն է: Ամեն տարի Հայաստանում մասնակցում է մի 10 թիմ` ամեն թիմում 4-5 հոգի: Մենք շատ գոհ ենք Սլավոնական, Հայաստանի պետական ճարտարագիտական, Երևանի պետական, Ամերիկյան, Եվոպական համալսարաններից, որտեղ պարբերաբար հանդիպումներ և դասեր ենք իրականացնում ուսանողների հետ: Այսպիսով, մենք իրականացրել ենք մեր բոլոր պարտավորությունները, և ես մեր գործունեությունը գնահատում եմ բավականին դրական: Կառավարությունը հեղինակային իրավունքի պաշտպանության հետ կապված խնդրի լուծման ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք է կատարում: Աժ-ում վերջերս ընդունվեց (և նախագահի կողմից վավերացվեց) մի օրենք, ըստ որի 2011թ. մարտի 1-ից բոլոր կրիչները, սկավառակները պետք է հատուկ դրոշմանիշերով պիտակավորված լինեն, ինչը կհավաստի դրանց օրինականությունը:


– Բայց որքանո՞վ սա կգործի: Եվ ընդհանրապես, ունի՞ արդյոք ծրագրահենությունը Հայաստանում ազգային առանձնահատկություններ:


– Ես լավատեսորեն եմ մոտենում, թեև սա շատ կտրուկ ու խիստ քայլ է: Նմանատիպ փորձ շատ քիչ կա աշխարհում: Բայց պետք էր հաշվի առնել այն աղետալի իրավիճակը, որ կա մեր երկրում այս բնագավառում: Այն է`այս բնագավառի արտադրանքի միայն մինչև 10%-ն է օրինական: Այս իրավիճակում մեծ կորուստներ ունի առաջին հերթին պետությունը, որովհետև հարկման դաշտից լուրջ շրջանառություն է դուրս մնում`տասնյակ միլիոնավոր դոլարներով չափվող, բացի այդ ավելի մեծ կորուստներ են ունենում  իրավատերերը, հեղինակները, ստեղծողները, ինչը անթույլատրելի է: Եթե մենք չպաշտպանենք մեր պետության մեջ մեծ ստեղծագործական ներուժ ունեցող մարդկանց, ապա այդ մարդիկ չեն ստեղծագործի այստեղ և պարզապես կլքեն երկիրը` գնալով այնտեղ, որտեղ իրենց մտավոր արտադրանքը պաշտպանված է: Մյուս կողմից էլ` արտասահմանյան ներդրումներ չեն գա Հայաստան, քանի որ ցանկացած նոր տեխնոլոգիա, գաղափար, բրենդ Հայաստան բերողը պետք է վստահ լինի, որ պաշտպանված են իր հեղինակային իրավունքները: Եթե մենք խոսում ենք այն մասին, որ գիտելիքի վրա հիմնված տնտեսություն ենք կառուցելու, ապա առանց հեղինակային իրավունքի պաշտպանության դա անհնար է: Մի բան հստակ կարող եմ ասել, այն է` ծրագրահենությունը ոչ մի ազգային առանձնահատկություն չունի, դա միջազգային երևույթ է: Մեր պարագայում ավելի շատ նախկին սովետական համակարգի ազդեցությունն է զգացվում: ԽՍՀՄ տարիներին ամեն ինչ ուներ մեկ տեր` պետությունը, իսկ այսօր շատ կարևոր է, որ անհատը, հեղինակը կարողանա տիրապետել իր կողմից ստեղծված արժեքը: Այդ պատճառով էլ այս խնդիրը ավելի շատ համակարգային փոփոխութունների, մենթալիտետի փոփոխության հետ կապված խնդիր է, քան թե ազգային առանձնահատկություն: Որ ԱՄՆ-ում ու Եվրոպայում ծրագրահենության մակարդակը շատ ցածր է` նախևառաջ բացատրվում է նրանով, որ այդ երկրների կենսամակարդակն է բարձր, աշխատավարձերն ու եկամուտները շատ ավելի մեծ են: Իհարկե, հակառակ կողմն էլ կա, այն է`այդ երկրները ավելի զարգացած են, ավելի բարձր կենսամակարդակ ունեն այն բանի շնորհիվ, որ ի սկզբանե հարգել են հեղինակային իրավունքը: Միայն այս միջոցով կարելի է հասնել արդյունավետության ու աշխատանքի արտադրողականության բարձրացման:


– Ե՞րբ պատրաստ կլինեն Windows 7-ի և MS Office 2010-ի հայերեն միջերեսի փաթեթները: Առհասարակ, ի՞նչ քայլեր է ձեռնարկում «Մայքրոսոֆթ»-ը հայերենի օգտագործումը համակարգիչներում համատարած և դյուրին դարձնելու համար (ստեղնաշարեր, տառատեսակներ, միջերեսներ և այլն):


– Windows 7-ի հայերեն միջերեսի փաթեթն արդեն պատրաստ է: Այն միանգամայն անվճար կարելի է ներբեռնել: IT հասարակության ստեղծման տեսակետից, կարծում եմ, սա կարևորագույն ներդրում է մեր կողմից: Հասկանալի է, որ համակարգչից ու ինտերնետից օգտվելու համար ավելի լայն հասարակությունը որոշակի խնդիրների է հանդիպում` լեզվի հետ կապված: Կան մարդիկ, որ հայերեն գիտեն, անգլերեն չգիտեն, ռուսերենին էլ այնքան լավ չեն տիրապետում: Չես կարող պարտադրել, որ ողջ բնակչությունն անգլերեն իմանա: Սակայն այդ մարդկանց համար պետք է հասանելի լինեն տեխնոլոգիաներն ու IT արտադրանքը: Հատկապես կարևոր է այս խնդիրը մարզերի բնակիչների համար: Ինչ վերաբերում է MS Office 2010-ի հայերեն տարբերակին, ապա, այն պատրաստ կլինի այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում: Լեզվաբանական մասն արդեն ավարտել ենք, ավելի շատ ուղղագրական բարելավումներ են արվում, փորձարկումներ են գնում, վերջնական տեխնիկական խնդիրներն են լուծվում: Այս տարվա առաջին եռամսյակում այն արդեն հասանելի կլինի: Ընդհանրապես, եթե նախկինում ժամանակային տարբերությունը նոր տարբերակի և հայկական տարբերակի միջև բավականին մեծ էր` մեկ-երկու տարի, ապա հիմա այն շատ ավելի փոքր է: Այսուհետ հայկական տարբերակները շատ ավելի հեշտ կլինի շուկա բերել: Աշխատանքներ են տարվում Internet Explorer-ի և այլ փաթեթների հայկական տարբերակներ ստեղծելու համար: Հիմնականում խոսքը ամենամասսայական օգտագործման արտադրանքների մասին է:


– Մի փոքր էլ խոսենք ավելի գլոբալ խնդիրների մասին: «Մայքրոսոֆթ»-ը վերջին շրջանում կարծես թե սկսել է զիջել իր գերիշխող դիրքերը մրցակիցներին` Internet Explorer-ը ակնհայտորեն զիջել է դիրքերը Firefox-ին և Google Chrome-ին, թանկարժեք MS Office-ի համար լրջագույն սպառնալիք են դարձել անվճար Open Office-ն ու Google Docs-ը, իսկ Windows-ի ավանդական մրցակիցներին` Linux-ին և օրեցօր հզորացող Mac OS-ին շուտով կավելանա խոստումնալից Chrome OS-ը: Էլ չենք խոսում Windows Mobile-ի չափազանց թույլ դիրքերի մասին: Որքա՞ն խորն է այս մարտահրավերների գիտակցումը «Մայքրոսոֆթ»-ում:


– Վստահեցնում եմ, որ «Մայքրոսոֆթ»-ը չի զիջում իր դիրքերը: Մրցակցության արդյունքը մենք էլ ենք կարևորում, քանի որ եթե կա մրցակցություն, կա որակյալ արդյունք: Մրցակցության արդյունքում շահողը սպառողն է: Այո, մենք ունենք շատ հզոր մրցակիցներ` ի դեմս Google-ի և այլ ընկերությունների: Բայց ունենալով հազարավոր արտադրանքներ` մենք մրցակցում ենք տարբեր ընկերությունների հետ: Մենք չենք վախենում մրցակցությունից: Եթե խոսենք Internet Explorer-ի մասին, պետք է նշեմ, որ համենայնդեպս, անվտանգության տեսակետից այն միշտ առաջին դիրքերում է եղել: Արդեն ունենք Internet Explorer-ի 9-րդ Beta տարբերակը, որն իր արագագործությամբ և տեխնիկական  հատկություններով գերազանցում է մրցակիցներին: Գրեթե երբեք «Մայքրոսոֆթ»-ի դիրքերն այսքան ամուր չեն եղել, որքան հիմա` նոր արտադրանքների շնորհիվ (Windows 7, MSOffice 2010, Windows Server 2008 և այլն): Օրինակ` Microsoft Office-ը թույլ է տալիս շատ արագ ստեղծել որակյալ փաստաթղթեր` ի տարբերություն նմանատիպ այլ արտադրանքների: Այն դարձել է համատեղ աշխատանքի գործիք, երբ նույն փաստաթղթի վրա կարող են աշխատել տարբեր մարդիկ: Բազմաթիվ հնարավորություններ կան, որ Open Office-ը չունի: Եթե դուք ուզում եք մի փաստաթուղթ ստեղծել, ապա կծախսեք կես ժամ, այն դեպքում, երբ MSWord-ի պարագայում ծախսում եք 15 րոպե: Եթե սա բազմապատկենք աշխատակիցներով, րոպեներով, կտեսնենք, որ մեր` անգամ ոչ էժան օֆիսային փաթեթը բավականին արդյունավետ է, քան թե անվճար մի այլ արտադրանք: Եվ հետո, եթե գնում ենք մի արտադրանք, ասենք` ավտոմեքենա, դա չի նշանակում, թե այդ ավտոմեքենայի համար կատարած մեր ծախսը դրա ձեռքբերման գնով է սահմանափակվում. մենք այնուհետև կատարում ենք բենզինի, վերանորոգման և այլ ծախսեր: Այս տեսակետից մենք մրցակցությունից դուրս ենք, քանի որ առնվազն 7 տարվա համար ապահովում ենք արտադրանքների անվճար սպասարկում: Եթե գնում եք մի այլ արտադրողի արտադրանք, ոչ ոք ձեզ ոչինչ չի երաշխավորում: Windows Mobile-ի վերաբերյալ կարող եմ ասել, որ անցած տարվա հոկտեմբեր ամսից մեծ հաջողությամբ սկսվել են Windows Phone 7 համակարգով համալրված հեռախոսների վաճառքները: Մի խոսքով, մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, եթե այլ ընկերություններ էլ են հետագայում արտադրում այնպիսի նմանատիպ արտադրանքներ, ինչպիսիք մենք ենք արտադրում, դա ևս մեկ անգամ ընդգծում է IT ոլորտում մեր առաջատար լինելը:


Մենք հիմա մտնում ենք IT տեսակետից մի նոր դարաշրջան: Սա, այսպես կոչված, «ամպային համակարգերն են» (cloud computing): 1900-ական թվականներին, երբ նոր էր կիրառվում էլեկտրական էներգիան, ամեն գործարան իր գեներատորը` կայանն էր ստեղծում իր համար: Բայց անցան տարիներ, ստեղծվեցին ատոմային, հիդրոէլեկտրակայաններ, և այսօր անհնար է պատկերացնել, որ ամեն արտադրող ինքն իր էլեկտրաէներգիան իր գեներատորով արտադրի: Նմանապես` IT ոլորտում: Սա էլ է անցել զարգացման փուլեր` մեծ հաշվիչ մեքենաներից մինչև ինտերնետ, և հիմա արդեն cloud computing-ի ժամանակն է: Եթե ձեզ պետք լինի որևէ մի ծառայություն, որևէ մի ծրագրային փաթեթ, ապա դրա համար անհրաժեշտ չի լինի գնել լիցենզիա, տեղադրել ձեր համակարգչում և այդպես օգտագործել: Դուք, ինչպես էլեկտրացանցի պարագայում, միացված կլինեք այդ բոլոր ծրագրերին, և օնլայն կկարողանաք օգտվել ու օգտագործման չափին համապատասխան վճարել` մոտավորապես այնպես, ինչպես էլեկտրաէներգիայի կամ հեռախոսավարձի պարագայում: «Մայքրոսոֆթ»-ը արդեն պատրաստ է սրան, և մոտավորապես 5-10 տարի հետո IT ոլորտը կգլոբալանա այնպես, ինչպես էլետրաէներգիան ժամանակին գլոբալացվեց:

Զրուցեց` Հրայր Մանուկյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում