Նախօրեին` ուշ գիշերին, «Երևան» հյուրանոցում տեղի է ունեցել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի և նույն կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանի հանդիպումը:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` սա առաջին հանդիպումն է եղել «Ժառանգության» ցուցակի հաստատումից ի վեր և անցել է կառուցողական մթնոլորտում:
Մեր ունեցած տեղեկություններով` Արարատ Զուրաբյանն առաջիկայում առավել ակտիվ դերակատություն կունենա իր կուսակցության մեջ, իսկ Խաչատուր Քոքոբելյանն ու նույն կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը ԱԺ-ում իրենց ակտիվ դերակատարությամբ կնպաստեն կուսակցության առաջընթացին ԱԺ-ում:








































