Իտալական «Նապոլի» ակումբը չի պատրաստվում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել իր առաջատար երեք խաղացողների` Մարեկ Համշիկի, Էզեկել Լավեցիի և Էդիսոն Կավանիի տրանսֆերները: Ակումբը պատրաստվում է ֆուտբոլիստներին առաջարկել նոր պայմանագրեր:
Մարեկ Համշիկը մինչև 2014 թվականը արդեն իսկ կնքել է պայմանագիր ակումբի հետ: Էզեկել Լավեցին ևս ցանկանում է կնքել նոր պայմանագիր, սակայն նրա ներկայացուցիչը դեռևս չի ցանկանում ֆուտբոլիստի ապագային վերաբերող լուրեր տարածել, քանզի նրանով հետաքրքրված է ոչ միայն «Անժի»-ն, այլ նաև լոնդոնյան «Չելսի»-ն: Էդիսոն Կավանին նույնպես հայտարարել է, որ ցանկանում է իր ելույթները շարունակել «Նապոլի» կազմում, սակայն եվրոպական գրանտ ակումբները պատրաստ են մեծ գումարներ վճարել ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Անժի»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Նապոլի»-ն «Միլան»-ից հետո ամենաշատ գնդակն է խփել Իտալիայի Ա Սերիայի առաջնությունում: Այդ գոլերի գերակշիռ մասը հեղինակել է Լավեցի, Համշիկ, Կավանի եռյակը:








































