Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը դեռևս վաղ է համարում ասել՝ դրակա՞ն, թե՞ բացասական կերպով կանդրադառնա Սերժ Սարգսյանի վարկանիշի վրա ՀՀԿ նախընտրական քարոզարշավը գլխավորելը: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ նկատելով, որ դատողություններ կարելի է անել նախընտրական քարոզարշավի մեկնարկից 15-20 օր հետո:
«Ընտրողների տրամադրությունները թույլ կտան որոշել՝ վնասո՞ւմ, թե՞ նպաստում է երկրի ղեկավարի վարկանիշին նախընտրական քարոզարշավին մասնակցելը: Միաժամանակ, դժվարանում եմ ասել՝ արդյոք Սերժ Սարգսյանի այս քայլը միտվա՞ծ է նախագահական ընտրություններից առաջ սեփական հեղինակության բարձրացմանը: Մինչև խորհրդարանական ընտրությունները բոլոր ուժերը սովորաբար ներդրվում են հենց այդ ընտրությունների համար»,- ասաց Գևորգ Պողոսյանը:
Նշենք, որ ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովի տեղեկացմամբ, ՀՀԿ նախընտրական քարոզարշավին կմասնակցի և այն կգլխավորի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:









































