Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մոտ 3 հազար մարդ է մասնակցել ընդդիմության արտոնված հավաքին, հաղորդում է “Свобода” ռադիոկայանը:
Ակցիայի կազմակերպիչը «Հասարակական պալատ» շարժումն է:
Կարգախոսներն են` «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ո’չ կոռուպցիային», «Հանուն ժողովրդավարական բարեփոխումների»:









































