«Հոլիվուդն արդեն գոյություն չունի. այն քայքայվել է: Եվ առհասարակ ամբողջ մշակույթը ավերակների վերածվեց, երբ սկսեցին հրապարակել, թե որ ֆիլմը շաբաթվա, ամսվա ընթացքում ինչքան բյուջե է հավաքում. կարծես թե դա ֆիլմ չէ, այլ սպորտային թիմ»,- ասել է լեգենդար ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան:
Ըստ նրա` փոխվել է նաև լսարանը, «հիմա նրա աչքերը այս ու այն կողմ են փախչում, որովհետև եթե նախկինում մարդիկ կինոթատրոն էին գնում ընտանիքներով, լավագույն դեպքում` շաբաթը մեկ, և դա իրադարձություն էր, այժմ ֆիլմ կարելի է դիտել հեռուստատեսությամբ: Ֆիլմը դարձել է զվարճանքի արդյունաբերության մի փոքրիկ մաս` չնայած այն սովոր է մեծ մաս լինել»:
Այնուամենայնիվ, ռեժիսորը չի բացառում, որ ինչ-որ մեկը մի օր իսկական կինո կնկարի, և լսարանը կարթնանա քնից, բայց «այն դեռ խոր քնի վիճակում է, մարդիկ նույնիսկ գրքեր չեն կարդում»:










































