Հարավային Օսիայի Հանրապետության նախագահի թեկնածուներ Դավիթ Սանակոևը և Լեոնիդ Թիբիլովը կրկնակի ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել են Ցխինվալի ընտրատեղամասում:
Նախագահական ընտրությունների առաջին փուլում պետական անվտանգության հանձնաժողովի նախկին ղեկավար Թիբիլովը հավաքել էր ձայների 42.48%-ը, իսկ օմբուդսմեն Դավիթ Սանակոևը` 24.58%-ը:
Սանակոևը ընտրական տեղամաս էր եկել ուռենու ճյուղերով, ներկաներին շնորհավորել Ծաղկազարդի և Սահմանադրության օրվա կապակցությամբ, որոնք Հարավային Օսիայում նշվում են այսօր:
Թիբիլովը, որ քվեարկել էր նույն տեղամասում, ասել է, որ ընտրվելու դեպքում զարգացնելու է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ ու հասնելու է Հյուսիսային և Հարավային Օսիայի միավորմանը:
«Մենք կշարունակենք զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում: Մեր նպատակն է որ իրականանա Հյուսիսային և Հարավային Օսիայի միացման դարավոր երազանքը»,- հայտարարել է Թիբիլովը:











































