Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշտոնը ողջունել է Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցության գործադրած ջանքերը` կարգավորելու իրավիճակը Մալիում, որտեղ մարտի 22-ին ռազմական հեղաշրջում էր տեղի ունեցել: Այս մասին հայտարարել է Էշտոնի մամլո ծառայությունը:
«Քեթրին Էշտոնը հայտարարել է ԵՄ լիակատար աջակցությունը ԱԱՏԸ ջանքերին Մալիում ճգնաժամի խաղաղ կարգավորման համար»,- հայտնում է դիվանագետի մամլո ծառայությունը` մեջբերելով այն խոսքերը, որոնք ասել Է Էշտոնը Կոտ դ’Իվուարի նախագահ Ալասսան Ուտտարայի հետ զրույցի ժամանակ:
Խունտան համաձայնել է վերադարձնել իշխանությունը քաղաքացիական կառավարությանը ԱԱՏԸ-ի հետ բանակցություններից հետո:
Էշտոնը նաև հավանություն է տվել, որ ԱԱՏԸ չի ճանաչել Մալիի հյուսիսում տուարեգների պետությունը:
Հիշեցնենք, որ մարտի 22-ի ռազմական հեղափոխություինց հետո Մալիի հյուսիսում տուարեգների ցեղերը ապստամբեցին և հայտարարեցին Ազավադի շրջանի անկախության մասին:








































