Բրիտանացին, ում պատճառով դադարեցվել էր Օքսվորդի և Քեմբրիջի համալսարանների ուսանողների միջև տեղի ունեցող թիավարման մրցույթը, նետվել էր Թեմզա գետը` որպես սոցիալական շերտավորման դեմ բողոքի նշան: Մինչ թիավարման մրցույթին հասնելը նա բլոգում գրել էր իր մտադրության մասին և հույս հայտնել, որ իրեն կհաջողվի դադարեցնել մրցույթը:
Բլոգը, որում արվել էր հայտարարությունը, կոչվում է «Էլիտարությունը հանգեցնում է բռնակալության»:
Ըստ Sky News-ի` ցուցարարը 35-ամյա Թրենթոն Օլֆիլդն է: Թեմզա գետում տեղի ունեցած դեպքերից հետո նրան ձերբակալել են, իսկ ավելի ուշ նրա դեմ հասարակական կարգը խախտելու մեղադրանք է ներկայացվել:
Մեղադրանք ներկայացնելուց հետո Օլֆիլդին գրավով ազատ են արձակել:
Հիշեցնենք, որ Թեմզա գետի վրա տեղի ունեցող թիավարման մրցույթը դադարեցվել էր սկսվելուց ութ րոպե հետո, երբ նավակներին շատ մոտ մարդ էր լողացել: Տղամարդուն ջրից հանելուց հետո մրցույթը վերսկվել էր: Հաղթող է ճանաչվել Քեմբրիջի համալսարանի ուսանողների թիմը:





































