Ցուցարարները, ովքեր հավաքվել էին ի հիշատակ հրապարակավ ինքնասպանություն գործած թոշակառուի, Աթենքում դաժանաբար ծեծի են ենթարկել մի ոստիկանի: Այս մասին, RIA Novosti-ի փոխանցմամբ, հայտնել են Հունաստանի իրավապաշտպան մարմինները:
Հիշեցնենք, որ 77–ամյա թոշակառուն ինքնասպանություն էր գործել ապրիլի 4-ին՝ Սինտագմա հրապարակում, որը հետագայում Աթենքում դարձավ ցույցերի անցկացման հիմնական վայր: Մահվանից առաջ տղամարդը հունական իշխանություններին մեղադրել էր իր ֆինանսական խնդիրների մեջ, որոնք նրան հասցրել էին ինքնասպանության։
Տղամարդու հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր: Հուղարկավարությունից հետո մի խումբ մարդիկ շարժվել են դեպի խորհրդարանի շենքը: Ճանապարհին նրանք ծեծի են ենթարկել մի ոստիկանի, ով այդ ժամանակ ծառայության մեջ չի եղել, սակայն եղել է ոստիկանական համազգեստով:
Տուժածին տեղափոխել են հիվանդանոց: Ավելի վաղ ցուցարարները ոստիկաններին մեղադրել էին իրենց հանդեպ բռնություններ իրագործելու մեջ: Այս հայտարարությանը միացել են նաև լրագրողները:










































