«Ղարաբաղի շուրջ պատերազմն ավարտված չէ, և միջազգային հանրությունը պետք է իմանա, որ ռազմական գործողությունները ցանկացած պահի կարող են վերսկսվել»,- հայտարարել է Ադրբեջանի Մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան՝ հաղորդում է TREND-ը: Նա նշել է, որ բանակցային գործընթացին մասնակցելուն զուգահեռ իր երկիրը շարունակում է ռազմական պատրաստությունը: Մուրադովան կարծում է, որ իրենք պետք է կանխեն հայկական երկրորդ պետության ստեղծումը բոլոր, այդ թվում՝ ռազմական միջոցներով: