Twitter միկրոբլոգների ցանցը դատական հայց է ներկայացրել սպամերների դեմ` անվտանգությունն ուժեղացնելու նպատակով: Եթե դուք Twitter spam-ի հետևանքով տուժել եք, կարող եք միանալ միկրոբլոգների ցանցում բացված ակումբին, որը հինգշաբթի առավոտյան սպամերների դեմ հայց է ներկայացրել դատարան:
Ինչպես տեղեկացնում է venturebeat.com-ը, սոցիալական մեդիա ընկերությունը վերանայում է իր հնարավոր խոցելի օջախները: Ընկերությունը մտադիր է կասեցնել ցանցում ամենից շատ կիրառվող 5 ծրագրերի, այդ թվում՝ TweetBuddy-ի և TweetAdder-ի պրովայդերների գործունեությունը, որոնց միջոցով հնարավոր է սպամերի ներթափանցումը սոցիալական ցանց:










































