Saturday, 27 06 2026
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի

Երբ Քրիստոսի խաչելությունից երեք օր հետո Մարիամ Մագթաղինացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն գնացին նրա գերեզմանին, տեսան, որ քարայրի մուտքից քարը հանված է, իսկ գերեզմանը՝ թափուր: Հենց այս ժամանակ երկու հրեշտակներ են հայտնվում և ասում. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. 24. 4-9):

Զատիկը կամ Հարության տոնը այն տոներից է, որը մեծ շուքով նշվում է և՛ եկեղեցիներում, և՛ ընտանիքներում: «Զատիկ» նշանակում է զատում, բաժանում մեղքերից և վերադարձ առ Աստված:

Պասը լուծելու արարողությունը կենցաղում կոչվում էր «թաթախում», իսկ ժամանակը՝ «թաթախման գիշեր»: Ազգագրագետ Սամվել Մկրտչյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ պատարագի ժամանակ մարդիկ գավիթներում կանգնած՝ մաղերը պահում էին երեսներին և դրանց միջով նայում արեգակին՝ հավատալով, որ կտեսնեն հարություն առած Քրիստոսին:

Տներում շաբաթ մայրամուտին երդիկից իջեցնում էին Մեծ Պասի յոթ շաբաթները խորհրդանշող և պասը չպահողներին «պատժող» Ակլատիզը։

Կիրակի առավոտյան նոր պատարագ էր մատուցվում, որի ընթացքում հավատացյալները հաղորդություն էին ստանում։ «Կատարվում էր զատկական մատաղի հանդիսությունը, որը հիմնականում հայտնի էր «ախառ» անունով: Մատաղացուն սովորաբար եզ էր, արջառ կամ երինջ, որոնք գնվում էին տվյալ գյուղի կամ համայնքի անդամների դրամական միջոցներով»,-նշեց ազգագրագետը:

Առավոտյան մարդիկ գնում էին նախ՝ տանուտերերին ու քահանային շնորհավորելու, հետո՝ բարեկամներին։ Այդ առիթով հիմնականում օղի էին վերցնում:

Ձուն և դրանից պատրաստած կերակուրները Զատկի գլխավոր ուտեստներն էին: Տարածված էին նաև ածիկը, ջլբուրը, եղինջապուրը, տապակած բանջարը, ձկով փլավները, որոնք հատկապես շատ սիրված էին հին երևանցիների կողմից:

Քրիստոնեության մուտքից հետո, ինչպես նշեց ազգագրագետը, զատկական ձուն դարձավ խորհրդանիշ այն ժայռե գերեզմանի, որտեղից Քրիստոսը հարություն առավ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Աստծո որդու թափած արյունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում