Լրատվամիջոցների վիճակի ինդեքսով Վրաստանը վերջինն է Կովկասում: Ինդեքսը հաշվել և իր ինտերնետային կայքում հրապարակել է IREX միջազգային կազմակերպությունը:
Վրաստանը հավաքել է 1,88 միավոր՝ իր տեղը զիջելով Ադրբեջանին 0,01 բալով: Ինդեքսի տվյալներով՝ տարածաշրջանում առաջատարը Հայաստանն է, որը հավաքել է 2,01 բալ:
Այս տվյալները հաշվի առնելով՝ Վրաստանը և Ադրբեջանը ընկել են խառը, ոչ կայուն համակարգով երկրների ցուցակի մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն հայտնվել է այն երկրների ցուցակում, որոնց համակարգը մոտ է կայունության:
Հետխորհրդային երկրների տարածքում ամենամեծ բալը ստացել է Մոլդովան՝ 2,26 բալ:
Լրատվամիջոցների վիճակը որոշվում է հինգ չափանիշներով` խոսքի ազատություն և տեղեկատվության հասանելիություն, լրագրողների պրոֆեսիոնալիզմի որակ, աղբյուրների բազմազանություն օբյեկտիվ տեղեկատվության համար, լավ մեդիա կառավարում և խմբագրական անկախություն, անկախ լրատվամիջոցների մասնագիտական շահերին ծառայող ինստիտուտների աշխատանք:









































