Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

ՀՅԴ–ն, «Ժառանգություն»-ը և ՀԱԿ–ը նամակով դիմել են ՀՀ վարչապետին

ՀՀԴ–ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ–ը նամակով դիմել են ՀՀ վարչապետին.

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ
ՊԱՐՈՆ Տ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՊԱՏՃԵՆԸ՝

ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ Տ. ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՐՈՆ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ
ՏԻԿԻՆ ՌԱԴՄԻԼԱ ՇԵԿԵՌԻՆՍԿԱՅԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ

Երևան, 4 ապրիլի, 2012թ.

Մեծարգո պարոն ոստիկանապետ,

ԱԺ առաջիկա ընտրությունների՝ ՀՀ ոստիկանության կողմից հրապարակված ընտրական ցուցակներում ընդգրկված է 2.485.844 անուն, որոնց գումարելով զինծառայողների ու ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիների գաղտնի ցուցակներում առկա շուրջ 50.000 անունները, ստացվում է 2.535.844 ընտրող։

Հայտնի է նաև, որ 2011թ. մարդահամարի տվյալներով ՀՀ հաշվեգրված բնակչության թիվը կազմել է 3.285.767, իսկ առկա բնակչության թիվը՝ 2.871.767 մարդ։ Ըստ այդմ, պաշտոնական տվյալներով ՀՀ-ից մշտապես բացակա է 414.258 քաղաքացի, իսկ փորձագիտական գնահատականներով այդ թիվը հասնում է շուրջ 700.000-ի։

Ընտրացուցակներում ընդգրկված երկրից մշտապես բացակա քաղաքացիների անունները ձեզ ստուգապես հայտնի են, քանի որ մարդահամարի ընթացքում դրանք, բնակիչների հաշվառման պետական ռեգիստրի հիման վրա, ճշտվել են անվանական կարգով և, բացի այդ, ձեր ձեռքի տակ են սահմանային անցակետերում արված ելումուտի նշումները։

Ընտրացուցակներում երկրից մշտապես բացակա հարյուրհազարավոր քաղաքացիների անունների առկայությունը մշտապես հուզել է Հայաստանի հասարակությանը և կասկածներ հարուցել ընտրությունների օրինականության նկատմամբ։ Ժամանակին այդ հարցը մտահոգել է նաև օտարերկրյա դիտորդական առաքելություններին, որոնք խնդիրն ամենայն լրջությամբ դրել են ՀՀ իշխանությունների առջև և դրա հետ կապված օրենսդրական և կանոնակարգային փոփոխություններ պահանջել։

Հետևաբար, բոլոր կասկածները ցրելու և ընտրությունների թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու համար, օգտվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքից, խնդրում ենք մեզ տրամադրել երկրից մշտապես բացակա, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը։

Չկատարելով մեր խնդրանքը, Դուք կասկածի տակ կդնեք առաջիկա ընտրությունների օրինակարգությունը և մեծ հարված կհասցնեք Հայաստանի միջազգային վարկին։

ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ

ՀՀԴ–ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ–ը նույն նամակը հղել են նաև ՀՀ ոստիկանապետին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում