Նորվեգացի բիատլոնիստ Ուլե-Էյնար Բյորնդալենը քննադատել է երկրի ազգային հավաքականի առաջատարներին:
«Էմիլը Սվենդսենը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը ընդհանուր հաշվարկում: Տարե Բյոն նախորդ մրցաշրջանում նվաճեց աշխարհի գավաթը, սակայն տարեդարձից հետո շատ վատ է հանդես գալիս: Նրա մոտ մարզավիճակի անկում եմ նկատում: Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես նախորդ մրցաշրջանում մեջքի վնասվածք եմ ստացել և չեմ կարողանում ցուցադրել իմ լավագույն որակները: Մեր եռյակից լավագույնը Սվենդսենն էր, իսկ ես և Բյոն դեռևս մեր լավագույն մարզավիճակում չենք», – ասել է Բյորնդալենը:
Հիշեցնենք, որ լեգենդար մարզիկն աշխարհի 13-ակի և Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն է: