Monday, 08 06 2026
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ

Կանանց միամսյակը շատ նման է սովետական տարիների երթևեկության միամսյակին. հոգեբան

«Հայ կինը միշտ էլ բազմահոգս է եղել, որովհետև մեծ պատասխանատվություն է կրել իր ընտանիքի համար, միշտ աշխատել է, որ իր օջախը պաշտպանված լինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Այգ» հոգեբանական ծառայությունների ավագ մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանը:

Նա նշեց, որ կնոջը համարում ենք թույլ էակ՝ մոռանալով, որ հայրենիքը պաշտպանելու առաջին շարքերում ամուսնու կողքին կանգնել է կինը. «Կնոջը գրեթե տեղ չի տրվել պետականության կառուցման գործում: Քիչ է վստահությունը, որ կինը կարող է տղամարդուն հավասար աշխատել, օրինակ՝ խորհրդարանում կանայք քիչ են, և սա խոսում է նրանց չվստահելու մասին»:

Հոգեբանի կարծիքով՝ կնոջ ֆունկցիան պետք է դիտել բազմակողմանի, բայց մենք այդպես չենք վարվում: Կնոջ դերը մեզանում բավականին սահմանափակ է՝ նա անպայման պետք է երեխաներ ունենա, զբաղվի երեխայի դաստիարակությամբ, կարող է և չաշխատել. «Կինը ունի ուշադրության կարիք, երբ ասում ենք, որ սոցիալական դաշտում նրա դերը պետք է մեծ լինի, դա չի նշանակում, որ կինը պետք է աշխատի տղամարդուն հավասար: Կնոջ պաշտպանվածությունը միայն ձևական ուշադրությամբ չպիտի սահմանափակել»:

Մասնագետի կարծիքով՝ միայն կնոջ ուսերին չպիտի թողնել երեխաներ դաստիարակելու գործը, դրանով հավասարաչափ պետք է զբաղվի նաև տղամարդը: Նա ասաց, որ ինքը չի ընդունում կանանց միամսյակ հասկացությունը, որովհետև կանանց հանդեպ պետք է ուշադիր լինել ամեն օր. «Դա շատ նման է սովետական տարիներին, երբ հայտարարում էին երթևեկության միամսյակ, որ վարորդներն ավելի զգոն լինեն: Ի՞նչ է, այդ մի ամսվա մեջ կնոջը պետք է սիրեն, հարգեն, իսկ հետո՞»:

Ռուբեն Պողոսյանը նաև ասաց, որ կինը պիտի լինի առաքինի նաև իր արտաքինով, պիտի հետևի իրեն. «Սա ձևական կողմ չէ, հոգևորը արտացոլվում է արտաքինի վրա, սակայն սոցիալական դաշտը այնքան է խեղված, որ մենք կնոջը այդ հնարավորությունը չենք տալիս»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում