2013թ. հունվարից 20th Century Fox կինոընկերությունը կսկսի «X մարդիկ. առաջին դաս» ֆիլմի շարունակության նկարահանումը: Այս մասին հաղորդում է Heat Vision-ը:
Ի սկզբանե ենթադրվում էր, որ ընկերությունը կսկսի նկարահանումը 2012թ. աշնանից: Բայց հենց այդ շրջանում Lionsgate-ը ծրագրավորել է «Սոված խաղեր» ֆիլմի շարունակության նկարահանումը: Երկու ֆիլմերում էլ նկարահանվելու է Ջենիֆեր Լոուրենը: Հայտնի է դարձել, որ դերասանուհին սկզբում նկարահանվելու է «Սոված խաղեր» ֆիլմում և հետո միայն կանցնի «X մարդիկ» ֆիլմի նկարահանումներին:
«X մարդիկ. առաջին դաս» ֆիլմը էկրան է բարձրացել 2011թ. և հավաքել է ավելի քան 353 մլն դոլար ԱՄՆ-ում, այն դեպքում, երբ 160 մլն դոլար է ծախսվել այն նկարահանելու համար:
«Սոված խաղեր» ֆիլմը թողարկվել է 2012թ. մարտին և արդեն հասցրել է հավաքել 378 մլն դոլար, այն դեպքում երբ ֆիլմի արտադրման համար ծախսվել է ընդամենը 78 մլն դոլար:








































