Tuesday, 16 06 2026
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով

Զատիկը, իրոք, հայի տոն է. քահանա

«Այսօր Սուրբ Զատիկը դարձել է կարծես կենցաղային տոն։ Հոգևորը վերացել է։ Սակայն Հարության տոնը մեր հավատքի Աստվածաշնչի առանցքն է։ Շատերին հետաքրքրում է, թե երբ պետք է ձուն ներկեն, այսինքն՝ ներկը նրանց համար ընդամենը գույն է, այլ ոչ թե տիրոջ արյունը։ Կենցաղը պետք է զարդարի մեր գերագույնը, այլ ոչ թե հակառակը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը։ Ըստ նրա՝ եկեղեցին գնալով երիտասարդանում է, այսինքն՝ մեր արմատը առողջ է, պետք է մի քիչ ճաշակ ձևավորվի, որպեսզի այս ծիսակատարությունները անցկացվեն տիպիկ հայկական ձևով։

Խոսելով օրվա խորհրդի՝ ձու ներկելու մասին, նա նշեց. «Այդ կարմիրը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի արյունը։ Ավանդությունը կապված է Մարիա Մագդալենացու հետ, ով գնաց Հռոմ՝ Տիբերիոս կայսեր մոտ և ասաց. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»։ Այդ ժամանակ էլ էր ձուն կարմիր ներկվել։ Հարության տոնը մեր ազգի համար շատ կարևոր է, քանի որ մենք հարություն առնող ազգ ենք։ Զատիկը, իրոք, հայի տոն է»,- ապա ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին հավելեց. «Ճիշտ չէ, որ ձվերը ներկվում են տարբեր գույներով։ Այդ տարբեր գույները, ճուտիկները, փայլերը դրսից եկած բաներ են, որոնք Հարության տոնի հետ ընդհանրապես կապ չունեն։ Պետք է պատրաստենք պարզ և հոգևոր հայկական սեղան ու տեսնենք, թե ինչքան գեղեցիկ է այն»։

Ագուլեցու խոսքերով՝ ընտանիքը եկեղեցի է, որի կերպարը պետք է ստեղծվի ընտանիքում. «Երբ ստեղծվում է այդ կերպարը, ազգը ազգ է մնում։ Իսկ եթե մենք աղավաղում ենք այն, ապա երկար չենք կարող պահպանել։ Դրա համար այդ ավելորդ ձևապաշտական բաները պետք է չլինեն։ Սեղանի կենտրոնում Զատիկի տոնին պետք է անպայման դրվի կենաց ծառը»։

Վերջում բանախոսները հավելեցին, որ սեղանի վրա այնքան էլ կարևոր չէ ուտելիքի առատությունը։ «Արեք այն, ինչ ունեք և այն, ինչ կարող եք։ Թող սեղանին չլինեն ավելորդություններ և ավելորդ ծախսեր։ Քրիստոնեությունը միշտ համեստություն է սիրել և ավելի շատ հոգևոր, քան կենցաղային հարստություն»,- ավելացրեց ազգագրագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում