Haber Türk-ի փոխանցմամբ`Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ, Արդարադատության նախկին նախարար Շտեֆան Հարաբինը Բրատիսլավայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Սլովակիայում Հայոց ցեղասպանությունը հերքած թուրքերը՝ անկախ զբաղեցրած պաշտոններից, կազատազրկվեն 5 տարով:
Այդ միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները, այդ թվում՝ նաև Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Միջոցառման ժամանակ Հարաբինը հայտարարել է, որ նախորդ տարի երկրում ընդունվել է հայերի ու հրեաների ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծ, ըստ որի՝ Հայոց ցեղասպանությունը հերքած թուրքը՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, անհապաղ դատապարտվելու է 5 տարի ազատազրկման:
Հիշեցնենք, որ Սլովակիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2004 թվականին:









































