Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ`Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Մեշհեդում բնակելի շինության շահագործման հանձնման ժամանակ հայտարարել է, որ տարեվերջի դրությամբ Իրանի Ազգային զարգացման հիմնադրամում կկուտակվի 55 միլիարդ դոլար.
«Ներկայիս դրությամբ հիմնադրամի տրամադրության տակ առկա է 35 միլիարդ դոլար: Իմ նախագահության առաջին և երկրորդ ժամանակաշրջանների պատմության մեջ առաջին անգամ հիմնադրամում է հայտնվել նավթային եկամուտների մի մասը:
Նախորդ կառավարությունները երկրի նավթային հատվածից ստացած ողջ եկամուտը ծախսում էին միևնույն տարում: Վերջին երկու տարիներին հիմնադրամին է հատկացվել նավթային ոլորտի տարեկան եկամտի 20 տոկոսը: Այս տարի մենք մտադիր ենք այդ ցուցանիշը հասցնել մինչև 23 տոկոսի, իսկ մյուս տարի՝ 26 տոկոսի»:










































