ԱՄՆ-ը չի ճանաչում Մալիի հյուսիսի Ազավադ շրջանի անկախությունը: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Պատրիկ Վենթրելը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Վենթրելն ասել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչում Ազավադի անկախությանը և ևս մեկ անգամ կրկնում է Մալիի տարածքային ամբողջականությունը պահպանելու իր կոչերը:
Ավելի վաղ Ազավադի անկախությունը հրաժարվել էին ճանաչել Ֆրանսիան և Աֆրիկյան միությունը:
Հիշեցնենք, որ Մալիում մարտի 22-ին տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո երկրի հյուսիսում ակտիվացան տուարեգները, որոնք պնդում են, որ Ազավադն իրենց պատմական տարածքն է: Նրանք գրավեցին շրջանի երեք խոշոր քաղաքները և շրջանը հայտարարեցին անկախ:






































