Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ`Ադրբեջանի հատուկ ծառայությունները հատուկ օպերատիվ գործողություններ են իրականացրել Բաքվում, Գյանջայում, Սումգայիթում, ինչպես նաև մի շարք այլ շրջաններում:
Այդ գործողությունների արդյունքում ձերբակալվել է զինված խմբավորումների 17 անդամ, որոնք պլանավորել էին մի շարք դիվերսիոն ու ահաբեկչական ակտեր իրականացնել երկրում՝ հասարակական կայունությունը խաթարելու ու բնակչության շրջանում խուճապ առաջացնելու համար:
Ձերբակալման ժամանակ նրանց մոտից հայտնաբերել ու առգրավել են AKM տիպի 4 ինքնաձիգ, RPK տիպի 1 գնդացիր, «Մակարով» տիպի 2 ատրճանակ, «Նագան» և «Ստեչկին» տիպի մեկական ատրճանակ, 1 կարաբին, տարբեր տրամաչափի 300 փամփուշտ, 31 ձեռքի նռնակ, հեռակառավարվող 15 պայթուցիկ սարք, 3 սվին-դանակ, Kenwood տիպի 30 ռադիոսարք, ահաբեկչություն ու ջիհադ (սրբազան պատերազմ) քարոզող գրականություն և այլն:
Գյանջայում զինված խումբը դիմադրություն է ցույց է տվել և անվտանգության ուժերի աշխատակիցների նկատմամբ՝ կրակ բացելով նրանց վրա և նետելով ձեռքի նռնակներ: Արդյունքում, զոհվել է անվտանգության ծառայության մեկ աշխատակից, ևս երեք աշխատակիցներ ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ: Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:











































