Գյուղատնտեսության նախարար ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանը, ով զբաղեցնում Է այդ ցուցակի 4-րդ հորիզոնականը, սկանդալային հայտարարություն է արել, նա ասել Է «Պետք է համախմբվենք ՀՀ նախագահի շուրջ, մեր քվեն տանք իշխող կուսակցությանը՝ մեր նախագահին»:
ՕԵԿ մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանը երեկ՝ «ժողովուրդ»-ի հետ զրույցում, բացատրել է, թե իշխող կուսակցության ասելով՝ նախարարը նկատի է ունեցել, ՕԵԿ-ին, որն իշխող կոալիցիայի կազմում Է:
«Նախարարի խոսքերից, սակայն, այլ բան է հասկացվում. ՕԵԿ համամասնական ցուցակում ընդգրկված Կարապետյանը կոչ Է անում ընտրել ոչ թե ՕԵԿ-ին, այլ` ՀՀԿ-ին: Բայց եթե անգամ որոշենք համամիտ լինել ՕԵԿ խոսնակի հետ, ապա այդ դեպքում ստացվում է, որ նախարարը պարզապես խախտում Է ՀՀ ԸՕ-ն ու պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած` աշխատանքային ժամին՝ աշխատանքային պարտականությունները կատարելիս, կոչ է անում ընտրել կուսակցությանը:
Իսկ այս կամ այն կուսակցությանն ուղղակի քվեարկելու կոչը քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ համարվում է ԸՕ խախտում, ու ԿԸՀ-ն պետք Է որ այս փաստին ուշադրություն դարձնի»,- հավելում է թերթը:










































