Ըստ վերլուծության նոր հրատարակված արդյունքների՝ Կալիֆոռնիան ԱՄՆ-ում կլիմայական փոփոխությանն ամենապատրաստ նահանգն է:
Inland News Today-ը հաղորդում է, որ Կալիֆոռնիան մեկն է այն նահանգներից, որոնք լավ են պատրաստված կլիմայական փոփոխության հետևանքով ակնկալվող ջրի մատակարարման խնդիրներին:
Բնական պաշարների պաշտպանության խորհուրդը վերլուծությունն իրականացրել է ուսումնասիրելով բոլոր նահանգները։ Պարզվել է, որ կլիմայական փոփոխությանն ամենապատրաստ նահանգներից են նաև Նյու Յորքն ու Ալյասկան, իսկ ամենավատ պատրաստվածները Ֆլորիդան ու Տեխասն են:
Ջրի մատակարարումը կարող են խափանել առավել հաճախ գրանցվող փոթորիկները, ջրհեղեղներն ու երաշտները:










































