Google ընկերության նոր պլանշետը կլինի 7 դյույմանոց էկրանով մի սարք, որը կարժենա ընդամենը 199 դոլար:
Ինչպես գրում է Daily Mail-ը, նախապես ակնկալվում էր, որ պլանշետը կթողարկվի մայիսին, բայց ինտերնետային որոնման հսկան պնդել է, որ Asus-ի ակնկալվող գինը 250 դոլարից իջեցվի 199 դոլարի:
Պլանշետը կարտադրվի Asus-ի կողմից, բայց կկրի Google-ի լոգոն:
Google ընկերությունն արդեն իսկ առաջարկում է սմարթֆոններ, որոնք արտադրվում են Samsung ընկերության կողմից:
Պլանշետի նման գինը վտանգավոր է Apple-ի համար, քանի որ վերջինիս iPad-ի գինը բարձր է։










































