Շվեդ արտգործնախարար Կարլ Բիլդտը և տեղական Expressen թերթի լրագրող Նիքլաս Սվենսոնը ապրիլի 5-ին Twitter-ում ընդհարվել են:
Ընդհարման պատճառ է դարձել այն, որ Սվենսոնը գովազդում է Expressen-ի այն հոդվածը, որտեղ նշում է, որ համաձայն թերթի աղբյուրների` Բիլդտը մինչև 2014թ. կլքի կառավարությունը:
Նախարարն անմիջապես պատասխանել է լրագրողի մեկնաբանությանը. «Ընթերցողներին մոտ կանգնած աղբյուրների համաձայն` հայտնի է, որ Նիքլաս Սվենսոնը կլքի Expressen-ը: Նա ավելի հարմար աշխատանք է որոնում»:
Լրագրողը որոշել է շարունակել նախարարի գրառմանը հետևալ կերպ. «Ո՛չ, ես չեմ որոնում նոր աշխատանք: Ձեր աղբյուրները ստում են», ինչին ի պատասխան նախարարը նշել է. «Իմը նույնպե՞ս»: Դրանից հետո երկխոսությունը դադարեցվել է:
Twitter-ում նրանց «լեզվակռվին» հետևողները նախապատվությունը տվել են Կարլ Բիլդտին:









































