Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ ԱՄՆ-ում են գտնվում «Հըզբոլլահ» շարժման հարյուրավոր ակտիվիստներ և նրանց տասնյակ հազարավոր կողմնակիցներ:
Ինչպես հաղորդում է իսրայելական MIGnews գործակալությունը, ամերիկացիները մտավախություն ունեն, որ Իրանի ռազմական օբյեկտներին հարվածելու դեպքում նրա հավատարիմ դաշնակիցը՝ «Հըզբոլլահը», դրան կպատասխանի ահաբեկչություններով:
Նյու Յորքի ոստիկանությունից նշել են, որ քաղաքում ապրում է 200-300 մարդ, որոնք իրենց զուգորդում են «Հըզբոլլահի» հետ, ընդ որում՝ նրանցից 10-20-ը ընտանեկան կապերով կապված են կազմակերպության առաջնորդների կամ սպանված զինյալների հետ: Հստակ տեղեկություն կա նաև, որ քաղաքում ապրող «Հըզբոլլահի» անդամների մի մասը պատրաստվել են Լիբանանի ուսումնական բազաներում: Նշվում է, որ նրանք ավելի մեծ ներուժ ունեն, քան «Ալ-Քաիդա»-ի զինյալները:







































