Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը փորձարկել է Թուրքիայում արտադրված առաջին էլեկտրամոբիլը: Դա տեղի է ունեցել Դոլմաբահչեի աշխատանքային գրասենյակում:
Էրդողանը կարևոր իրադարձություն է համարել Թուրքիայում էլեկտրամոբիլի արտադրությունը՝ ընդգծելով, որ այն չի աղտոտում օդը. «Այս երկտեղանոց ավտոմեքենան, հիրավի, անձայն է: Այս հիանալի ավտոմեքենայի ընթացքի պաշարը կազմում է մինչև 150 կիլոմետր: Էլեկտրամոբիլի գինը բարձր չէ` 60,000 լիրա (ավելի քան 33,000 դոլար): Ներկայիս դրությամբ արտադրման գործընթացում է գտնվում 4000 էլեկտրամոբիլ»:









































