News Georgia-ի փոխանցմամբ` ամերիկացի միլիարդատեր և մեդիամագնատ Դոնալդ Թամփը երկօրյա այցով Վրաստան է ժամանելու ապրիլի 21-ին։ Այցը պետք է տեղի ունենար դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին, ապա՝ այս տարվա փետրվարին, սակայն երկու դեպքում էլ այն հետաձգվել էր:
Թրամփը Բաթումում մասնակցելու է այդտեղ կառուցվելիք «Թրամփ Թաուեր» երկնաքերի նախագծի շնորհանդեսին: Դրա կառուցումը պետք է ավարտվի 2013 թվականին: Թրամփը պլանավորել է ևս մեկ երկնաքեր կառուցել Թբիլիսիում։ Երկնաքերերի կառուցման նախագիծը գնահատվում է 250 միլիոն դոլար։








































