Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 391.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 391.5 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.03-ով և կազմել 391.14 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 391.5-393 դրամով և գնել՝ 389-390.5 դրամով:







































