Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Շարմազանովն անցկացրել է «Բաց դաս» համալսարանականների հետ

Ապրիլի 6-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «բաց դաս» է անցկացրել Երևանի պետական և «Գլաձոր» համալսարանների միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների հետ:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` նման հանդիպումները կարևոր են այն տեսանկյունից, որ նախ ինքը ազդակներ է ստանում ուսանողներին մտահոգող խնդիրների վերաբերյալ ու փորձում գտնել հարցի օբյեկտիվ պատասխանն ընդհանուր քաղաքական զարգացումների համատեքստում, մյուս կողմից նրանք են ծանոթանում օրենսդիր մարմնի աշխատանքներին, խորհրդարանական դիվանագիտությանը, ավելի լավ պատկերացնում երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը:

Դասն ընթացել է հիմնականում հարցուպատասխանի մեթոդով, ինչն էլ կանխորոշել է քննարկման անմիջականությունն ու կոնկրետությունը:
Ուսանողներին մասնավորապես հետաքրքրում էր աշխատաշուկայի խնդիրը և պետության դերակատարությունը նորավարտ մասնագետներին աշխատանքով ապահովելու գործում:

Պարոն Շարմազանովը նախ ներկայացրել է խնդրի տնտեսագիտական հիմքերը` արձանագրելով, որ անկախացումից ի վեր Հայաստանը պլանային տնտեսությունից անցել է շուկայական տնտեսության: Վերջինիս առանձնահատկությունն այն է, որ պետությունը պետք է մրցակցային հավասար պայմաններ ստեղծի բոլորի համար` չմիջամտելով այս կամ այն տնտեսավարողի գործունեությանը, այդ շարքում` նաև մասնագետի ընտրությանը: Հասկանալի է, որ մրցակցային սկզբունքը ստիպելու է, որ թե պետական, թե մասնավոր հատվածը շահագրգռված լինեն ընտրելու լավագույնին: Ինչ վերաբերում է բուհերի շրջանավարտների և պահանջվող մասնագետների թվաքանակի անհամապատասխանությանը և որակի ապահովմանը, Հայաստանի կառավարությունը նոր ծրագիր է մշակում խնդիրը կարգավորելու համար:

Նախատեսվող քայլերի համաձայն` բուհ ընդունվելն ավելի կհեշտանա, իսկ գիտելիքի ավելի բարձր նշաձող սահմանելու միջոցով ավարտելը կդժվարանա: Այս դեպքում, անշուշտ, մրցունակ գիտելիքի ու տեղեկացվածության գործոնները ավելի որոշիչ կլինեն աշխատանքի ընդունվելու ժամանակ:

Ուսանողների այն հարցին, թե հիմնավորված ու մեզ համար շահեկան էր արդյոք հայ-թուրքական արձանագրություններին առնչվող գործընթացը, պարոն Շարմազանովը դրական պատասխան է տվել` ասելով. «Հայաստանի իրատեսական ու հետևողական քայլերը տեսնելով` միջազգային հանրությունը Հայաստանը գնահատել է որպես վստահելի գործընկերոջ, և բացահայտել Թուրքիայի իրական դեմքը: Հասկանալի դարձավ, որ հայ-թուրքական փակ սահմանի պատճառը միայն Թուրքիան է, շահեց նաև ցեղասպանության դատապարտման գործընթացը»:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` ԱԺ փոխնախագահը նկատել է. «Մենք ամեն գնով հարցի լուծման կողմնակից չենք. այն պետք է լուծվի արժանապատիվ և մեզ համար ընդունելի տարբերակով: Կարևոր է, որ այսօր հարցը քննարկելիս տարածքային ամբողջականության սկզբունքի հետ հավասարապես կարևորվում է նաև միջազգային մեկ այլ` ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Իսկ վերջին սկզբունքով հարցերի լուծման դեպքերը աշխարհում ավելի հաճախակի են դառնում»:

Երկրի արտաքին քաղաքական խնդիրների համատեքստում ԱԺ փոխնախագահը կարևորեցլ է ազգային անվտանգության հիմնահարցը` առանց որի հնարավոր չէ ապահովել ոչ ներքին կայունություն ու ոչ էլ ժողովրդավարություն:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև մարդու իրավունքների պաշտպանությանն ու կոռուպցիոն երևույթների հաղթահարմանն առնչվող այլ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում