Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, չորեքշաբթի ռումբի վրա պայթել է ուղևորատար մեքենան, որի արդյունքում զոհվել է 20 մարդ: Զոհվածների մեծ մասը կանայք և երեխաներ են: Այս մասին հայտարարել է միջազգային կոալիցիոն ուժերի ներկայացուցիչ բրիգադի գեներալ Ջոզեֆ Բլոցը: Աֆղանական լրատվամիջոցները հայտարարում են 13 զոհի մասին:
Բլոցի խոսքերով դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի Խոշմանդ նահանգում. զոհվածներից 13 կին է, 7-ը ` երեխա: Վերջին վեց ամսվա մեջ սա առաջին դեպքն է, երբ միաժամանակ այսքան խաղաղ բնակիչ է զոհվում: