Եմենի նավահանգստային Ադեն քաղաքում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն ռազմական հետախուզության շենքի մոտ: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իրավապահներին: Այս պահին զոհերի և վիրավորների մասին տեղեկություն չկա:
Հիշեցնենք. փետրվարի 25-ին Եմենի հարավ-արևելքում նախագահական պալատի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր ավելի քան 20 մարդ:








































