Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն գիշերը ժամը 02.00-ին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ:
Հեռախոսազրույցի ժամանակ Դավութօղլուն բարձրացրել է Սիրիայի հարցը՝ ընդգծելով, որ վերջին 24 ժամվա ընթացքում Սիրիայից Թուրքիա է ժամանել 2500 փախստական: Դավութօղլուն ընդգծել է, որ դա օրական կտրվածքով ամենամեծ ցուցանիշն է:
Դավութօղլուն դա պատճառաբանել է նրանով, որ սիրիական բանակն ուղղաթիռների կիրառմամբ օպերացիաներ է իրականացնում սահմանամերձ շրջաններում: Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ի չինովնիկները կարող են գալ թուրք-սիրիական սահման և իրենց աչքերով տեսնել այդ ամենը: