Ապրիլի 5-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա մի աղջկա:
Ինչպես տեղեկացնում են «Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից,պարզվել է, որ աղջիկը ս/թ փետրվարի սկզբներին Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 62 հասցեում գտնվող «Թիվի Քլաբ» կինոսրահից գողացել է մի երիտասարդի «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը:











































